Նոր Նորքի քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

16:04 • 12.09.20

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 24-ամյա Մարիամ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը ստորագրություն:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: