Երասխում բախվել են «Mercedes Sprinter» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները. կա 1 զոհ, 5 վիրավոր. Shamshyan.com

20:50 • 13.09.20

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:00-ի ահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է:

Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է:

Շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 5 վիրավորի, այնուհետեւ՝ տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: