Բելառուսի ուժայինները սկսել են ձերբակալությունները Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում

17:15 • 13.09.20

 Մինսկի Անկախության պողոտայի մոտակայքում Բելառուսի անվտանգության ուժերը ձերբակալել են բողոքի ակցիայի առնվազն տասը մասնակցի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Որոշ ժամանակ երթը ուղեկցվել է հատուկ տեխնիկայով:

Այնուհետև անվտանգության մի խումբ պաշտոնյաներ, ենթադրաբար ՆԳՆ զորքերի հատուկ ջոկատայինները, Մաշերովի պողոտայից հետ են մղել ցուցարարներին դեպի Անկախության պողոտա, ցուցարարները շտապել են ցրվել հարակից բակեր: Ուժայինները մի քանի տասնյակ ցուցարարի շրջապատել են բակերից մեկում և թիրախային ձերբակալություններ են իրականացրել:  Ձերբակալվածների մեջ կան ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Ցուցարարների մեծ մասին հաջողվել  թաքնվել բակերում:

Մի քանի րոպե անց, մի քանի տասնյակ աշխարհազորայիններ և ներքին զորքերի զինծառայողներ  դուրս են վազել ռազմական ավտոբուսներից և սկսել են կոշտ կերպով ձերբակալել ցուցարարներին: ընդհանուր առմամբ, կիրակի օրը Մինսկի տարբեր շրջաններում բերման է ենթարկվել շուրջ 250 մարդ:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: