Մեզ ԵՄ երկրներ ուղարկեք. Հունաստանում հրդեհի հետևանքով ավերված ճամբարի փախստականները չեն ցանկանում նոր ճամբար տեղափոխվել (լուսանկարներ)

10:55 • 14.09.20

Հունաստանի Լեսբոս կղզում գտնվող «Կառա Թեպե» ժամանակավոր ճամբարի մոտակայքում հարյուրավոր փախստականներ բողոքի ակցիա են իրականացրել՝  պահանջելով իրենց Եվրամիության երկրներ տեղափոխել, գրում է korrespondent.net կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ շատ փախստականներ չեն ցանկանում վերջերս տեղի ունեցած հրդեհի հետևանքով գրեթե ամբողջովին ավերված «Մորիա» ճամբարից այլ ճամբար տեղափոխվել և առհասարակ Լեսբոս կղզում մնալ։ 

Գաղթականների և փախստականների հարցերով նախարար Նոթիս Միտարակիսը հայտարարել է, որ նոր ճամբարն առաջիկա հինգ օրում ամբողջովին բնակեցվելու է։ Այս օբյեկտը կարող է 3000 մարդ տեղավորել, սակայն դեռ 500 հոգի է ընդունել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին և 10-ին երկու հրդեհի հետևանքով գրեթե ամբողջովին ավերվել էր Եվրամիությունում ամենախոշորը համարվող «Մորիա» ճամբար։ Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի`հրդեհի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 11 500 մարդ՝ այդ թվում 4000 երեխա, որոնք ստիպված են եղել մի քանի օր բաց երկնքի տակ գիշերել:

Նշվում է, որ ճամբարն ի սկզբանե նախատեսված է եղել ընդամենը 2800 բնակչի համար, սական տարիներ շարունակ գերբնակեցված է եղել: Տեղեկությունների փոխանցմամբ՝ հրդեհին նախորդել են գաղթականների միջև տեղի ունեցած անկարգությունները, որոնք կապված են եղել դրա նախորդ շաբաթ կորոնավիրուսային վարակի առաջին դեպքից հետո հաստատությունում կարանտինային ռեժիմի սահմանման հետ։  Նշվում է, որ այդ օբյեկտում վարակը հայտնաբերվել էր մի քանի տասնյակ մարդկանց մոտ:

Беженцы из сгоревшего лагеря Мориа отказываются оставаться на Лесбосе |  Новости из Германии о Европе | DW | 14.09.2020Беженцы протестуют на острове Лесбос, требуя выпустить их из Греции | За  рубежом | ERRБеженцы из сгоревшего лагеря Мориа отказываются оставаться на Лесбосе |  Новости из Германии о Европе | DW | 14.09.2020Беженцы из сгоревшего лагеря Мориа отказываются оставаться на Лесбосе |  Новости из Германии о Европе | DW | 14.09.2020