Բելառուսում իշխանությունից Լուկաշենկոյի հեռանալը զուտ ժամանակի հարց է. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան պնդում է, որ երկրի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ իշխանությունից հրաժարվելու քայլը բացառապես ժամանակի հարց է:
ТАСС-ի հաղորդմամբ՝ The Washington Post թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հեղինակային հոդվածում Տիխանովսկայան նշում է, որ նախկինի պես չի ընդունում Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ երկրի ԿԸՀ-ի հայտարարած տվյալները:
«Որպես ընդդիմադիր շարժմա թեկնածու ես օգոստոսի 9-ի նախագահական ընտրություներին ստացել եմ ձայների մեծամասնությունը…»,- գրում է Տիխանովսկայան: Նա նշում է, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել Բելառուսում բողոքի ակցիաները:
Իր խոսքով՝ «շատերն են հարցնում, թե արդյոք բավարար կլինի»: «Ես համարում եմ, որ պատասխանն է «այո»: Մենք ՝ որպես երկիր, հասել ենք կետի, որից վերադարձ չկա: Լուկաշենկոն ապագա չունի որպես այս երկրի առաջնորդ, և իշխանությունից նրա հեռանալը միայն ժամանակի հարց է»,- գրել է նա:










