Մադոննան իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ինքնակենսագրական ֆիլմ կնկարահանի (լուսանկարներ)

11:50 • 16.09.20

Ամերիկացի երգչուհի Մադոննան կլինի իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, հաղորդում է Variety-ն։

«Ֆիլմի ուշադրության կենտրոնում երաժշտություն կլինի։ Երաժշտությունն իմ աջակիցն է եղել, իսկ արվեստը փրկել է կյանքս։ Կան շատ չպատմված և ոգեշնչող պատմություններ, որոնց մասին ո՞վ կարող է ինձնից լավ պատմել»,- ասված է երգչուհու հայտարարությունում:

Նշվում է, որ ֆիլմը կնկարահանվի Universal Pictures կինոստուդիայի կողմից, սցենարի համահեղինակը կլինի «Ջունո» ֆիլմի սցենարի համար «Օսկար» մրցանակի արժանացած Դիաբլո Կոդին։

Ֆիլմի թողարկման մոտավոր ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա:

Mainstay: The Blonde Ambition artist was seen performing in Holland in July 1990The Rock and Roll Hall of Fame member had her first number one hit with 1984's Like a VirginMadonna Ciccone | Madonna, Madonna fashion, Madonna 80s