86-ամյա Սոֆի Լորենը տասնամյա ընդմիջումից հետո մեծ էկրան կվերադառնա (լուսանկարներ)

14:35 • 23.09.20

20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, նկարահանվել է «Կյանքն առջևում է» (La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ, որը Netflix-ի եթերում կհեռարձակվի նոյեմբերի 13-ից, գրում է Daily Mail-ը։

86-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ:

Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։ Դերասանուհին ավելի վաղ հայտնել էր, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր կարող ընտրել:

«Մեծ հաճույքով եմ կերտել տիկին Ռոզայի կերպարը։ Նա անդրդվելի է, միևնույն ժամանակ փխրուն և պայքարող։ Շատ առումներով նա ինձ իմ մորն է հիշեցնում»,- ասել էր դերասանուհին:

Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը։ Ֆիլմը Էմիլ Աժար կեղծանունով Ռոմեն Գարիի հեղինակած «Կյանքն առջևում է» վեպի արդեն երկրորդ էկրանավորումն է։ 

Ֆիլմը Netflix-ում հասանելի կլինի նոյեմբերի 13-ից։

Exciting times: Italian actress Sophia Loren is set to star in a feature film for the first time in over a decadeNew role: The star of Hollywood's Golden Age, 86, will play the main part in a new Italian-language drama, The Life Ahead, which will be streamed on Netflix (pictured in 1965)Gorgeous: Sophia is considered one of Italy's national treasures as she is the biggest movie star to come out of the countryBack in her sexy look: She wore a garter belt with a corset for The Millionairess in 1960 for which she is most renowned