«Իմ քայլը» աշխատավարձից ավելի մեծ ներգրավվածություն ունի հաղթանակների կերտման համար. Ա. Քոչարյանը՝ «Իմ քայլի» պատգամավորների աշխատավարձը բանակին փոխանցելու մասին (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն աշխատավարձից ավելի մեծ ներգրավվածություն ունի մեր հաղթանակների կերտման համար: Այս մասին Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ խմբակցությունում որոշում կա՞, որ աշխատավարձի թեկուզ մի հատված փոխանցվի Հայաստանի համահայկական հիմնադրամին զինվորների համար:
Նրա խոսքով՝ աշխատավարձը մի փոքր խնդիր է, որն այսպես թե այնպես լուծվում է: «Աշխատավարձի խնդրով չպետք է պայմանավորել մեր հաղթանակը, Դուք նայում եք, ամբողջ հայությունը ֆինանսական աջակցությունը գնալով մեծացնում է և դրա մեջ քաղաքական դիվիդենտներ փնտրել և ձեր հարցի մեջ այդպիսի բովանդակություն դնելը ճիշտ չէ»,- ասաց նա:










