Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանից 13 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Հայաստան (տեսանյութ)

00:28 • 15.10.20

Լիոն-Երևան հատուկ չվերթով Զվարթնոցում վայրէջք է կատարել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանից Արցախին ուղղված 13 տոննա մարդասիրական օգնությունը: 15 օր Գրենոբլից, Լիոնից, Վալանսից, Բուրգ-Լե-Վալանսից, Վիենից,  Դեսին-Շաղպիոյից և շրջանի բազամթիվ այլ քաղաքներից ֆրանսահայությունն ու արցախցիների ճակատագրով մտահոգված հարյուրավոր մարդիկ մեկ բռունցք դարձած միհամուռ ուժերով հավաքել են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ դեղորայքից մինչև անվասայլակներ, հենակներ, քնապարկեր ու տաք հագուստ:

Ի հեճուկս ադրբեջանցիների և թուրքերի անունից ստացած բազմաթիվ մահվան սպառնալիքների՝ 8 միլիոնանոց շրջանի նախագահ Լորան Վոքիեն ոչ միայն թույլ է տվել, որ օգնության նախաձեռնությունն իրականանա, այլև Օվերն-Ռոն-Ալպերի խորհուրդն իր բյուջեից 55 հազար եվրո է տրամադրել ինքնաթիռի վարձակալության համար: Նա խոստացել է Հայաստանին ու Արցախին միայնակ չթողնել և շեշտել, որ ինքն ու իր ղեկավարած շրջանը մինչև  վերջ կլինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են, որ պաշտպանեն իրենց ընտանիքը, տունն ու գոյությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: