Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը, ինչու՞ չի այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի կամ գոնե Վարդենիս, կարծում եմ՝ նրա վարքագիծն անընդունելի է. Ռուբեն Մելիքյան

00:22 • 15.10.20

Կարծում եմ, Շոմբի Շարպի վարքագիծն անընդունելի է, և այդ ֆունկցիոներն անձամբ պետք է գիտակցի, որ մենք նկատում ենք նրա անգործությունը և ի խորոց սրտի պարսավում այդ կեղծավորությունը, կողմնակալությունը և անսկզբունքայնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա մասնավորապես գրել է. «Ընկերներ,

Այն ինչ կգրեմ՝ գուցե երկրորդական թվա, բայց կարծում եմ ամենևին երկրորդական չէ։

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է Գյանջա և մի լալահառաչ թվիթ արել՝ քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին (հղումը՝ ստորև)։

Հիմա՝ հարցեր։ Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը։ Ինչու՞ չի այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, կամ գոնե Վարդենիս։ Արդյո՞ք նա տեղեկացնում է ՄԱԿ-ի վերաբերելի կառույցներին՝ Արցախում և ՀՀ-ում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, Ադրբեջանի մյուս ռազմական հանցագործությունների մասին։

Կարծում եմ, Շոմբի Շարպի վարքագիծն անընդունելի է, և այդ ֆունկցիոներն անձամբ պետք է գիտակցի, որ մենք նկատում ենք նրա անգործությունը և ի խորոց սրտի պարսավում այդ կեղծավորությունը, կողմնակալությունը և անսկզբունքայնությունը։

Ուստի Թվիթերում ես սկսում եմ պարսավանքի արշավ՝ հետևյալ մոտիվով. @ShombiSharp Of @UNArmenia, where are your tweets from Stepanakert, Martakert, Martuni and Vardenis? Why do you remain blind? Why are you biased? Մտածում եմ նաև #UNeglectReality ու #DontBeBlind հեշթեգների մասին։
ԼՐԱՑՈՒՄ»: