Արցախի և Հայաստանի նախկին նախագահներին ռազմաքաղաքական շտաբ ձևավորելու մասին տեղյակ պահվել է. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մի շարք քաղաքական կուսակցությունների հետ համատեղ հայտարարություն են տարածել՝ՀՀ կառավարությունից պահանջելով հրատապ կարգով ստեզծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
Քաղաքական ուժերը նաև պահանջում են նաև հայրենիքի պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար ներգրավվել Հայաստանի և Արցախի ՀՀ նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի նախկին և ներկա ղեկավարների ներգրավման վերաբերյալ նրանց հետ որոշակի քննարկումներ եղել են և նրանց կողմից նման պատրաստակամություն կա, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.
«Ացախիի և Հայաստանի նախկին նախագահներին այս գործընթացի մասին տեղյակ պահվել է, այս հայտարարությունից հետո հայտարարության տեքստը կուղարկվի, իսկ իրենց դիրքորոշման մասին պետք է ճշտել իրենցից: Քաղաքական ուժերը հավաքվել են, քննարկել են և դրա նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և այս կոչով դիմում են: Վարչապետի հետ այս հարցի հետ կապված առանձին քննարկում չի եղել, սա գտնում ենք, որ հրապարակային պրոցես է և շատ ժամանակ էլ չկա, դրա համար նշել ենք անհապաղ անհրաժեշտություն»:










