Էգեյան ծովում Թուրքիայի նկրտումներն անօրինական են. Հունաստանի ԱԳՆ

16:11 • 18.10.20

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոր թուրքական օրենքով սահմանված «որոնողափրկարարական գոտին», որն ընդգրկում է Էգեյան ծովի կեսը, անօրինական է և ի վերջո կվտանգի մարդկանց կյանքը, գրում է Greek City Times-ը։

«Այդ գոտին, ինչպես նաև գոտին, որը որոշվել է 1988-ի օրենքով, անօրինական է, քանի որ այն ներառում է Հունաստանի ինքնիշխան շրջանները։ Ակնհայտ է, որ այս վերջին քայլը բացառապես քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված, Թուրքիան չի վարանում խառնշփոթ առաջացնել՝ վտանգելով մարդկային կյանքը», - ասված է նախարարության հայտարարության մեջ, որում նշվում է, որ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում թուրքական նկրտումներն անօրինական են։

Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Կարաիսմայլօղլուն Twitter-ում գրել էր. «Մենք ընդլայնել ենք մեր «Կապույտ հայրենիքի» որոնման գոտին՝ դրանում ներառելով Միջերկրական ծովի արևելյան մասում գործող մեր պետական նավերի որոնողական աշխատանքների շրջանները»։