Մարդասիրական զինադադարն արդեն ուժի մեջ է մտել. Շուշան Ստեփանյան

01:16 • 18.10.20

Մարդասիրական զինադադարն արդեն ուժի մեջ է մտել: Այս մասին թելեգրամյան պաշտոնական ալիքում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նրա գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Շփման գծում իրավիճակը հանգիստ է: Մարդասիրական զինադադարն արդեն ուժի մեջ է մտել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

ԱԳՆ հաղորդմամբ՝ այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: