Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է չինացի գիտնականներին հետապնդելու պատճառով պատասխան քայլերի մասին
Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ քայլեր կձեռնարկի ի պատասխան Միացյալ Նահանգներում չինացի գիտնականներին դատական հետապնդումների ենթարկելու: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է The Wall Street Journal թերթը:
Չինաստանի պաշտոնյաները ամերիկացի գործըներներին նախազգուշացրել են, որ կարող են ձերբակալել Չինաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին: Այսպես Պեկինը ծրագրում է պատասխանել ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «զինվորականների հետ կապված չինացի գիտնականների» նկատմամբ դատական հետապնդումներին:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Միացյալ Նահանգներում աշխատող չինացի գիտնականներին մեղադրել էին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի հետ կապերը թաքցնելու մեջ: Դրանից հետո Վաշինգտոնը չեղարկել էր Չինաստանի քաղաքացիներից շատերի վիզաները:










