Մեքսիկայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք. RT

05:30 • 18.10.20

Անցած 1 օրվա ընթացքում Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է ավելի քան 5000-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 847 108: Այս մասին հայտնում է RT-ն:

Լրատվամիջոցը, հղում տալով երկրի առողջապահության նախարարության հաղորդած տվյալներին, նշում է, որ մեկ օրում Մեքսիկայում գրանցվել է վարակման 5447 դեպք:

Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն այս պահի դրությամբ 86 059 է:

Հաղորդվում է, որ Մեքսիկայում համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է COVID-19-ով վարակված 615 680 մարդ: