ԱՄՆ Արիզոնա նահանգում կրակոցների հետևանքով 7 մարդ է տուժել, այդ թվում 1-ամյա երեխա. ABC

06:57 • 18.10.20

Նվազագույնը 7 մարդ է տուժել, այդ թվում երեխաներ, ԱՄՆ Արիզոնա նահանգի Մեսա քաղաքում գտնվող ավտոկայանատեղիում հնչած կրակոցների հետևանքով: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտնում է ABC հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել այն ժամանակ, երբ անցնելիս են եղել առևտրի կրպակներով և մարդաշատ ավտոկայանատեղիի մոտով:

Ինչպես հայտնել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչը, տուժածներից 4-ն անչափահաս են: երեխաներից մեկը, որը 1 տարեկան է, հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ: Մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: