Թուրքական իշխանությունները հնագույն Խորայի եկեղեցու բյուզանդական որմնանկարները ծածկել են էկրաններով (լուսանկարներ)
Թուրքական իշխանությունները նոր ավտոմատացված էկրաններով փակել են Ստամբուլի Խորայի եկեղեցու՝ բյուզանդական դարաշրջանի յուրահատուկ որմնանկարները, որոնք աշխարհում արվեստի ամենայուրահատուկ գործերից են համարվում, գրում է greekcitytimes.com կայքը։
Հայտնի է, որ Խորայի եկեղեցին օսմանցիների կողմից 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո առաջին թալանված եկեղեցին է։ Այն մզկիթի է վերածվել 1511 թվականին, երբ ստացել է Կարիյե անունը (Խորայի արաբական թարգմանությունը)։ Այս ընթացում շենքին ավելացվել է միհրաբ, իսկ զանգակատունը փոխարինվել է մինարեթով։ Խճանկարներն ու որմնանկարներ մոտավորապես 17-րդ կամ 18-րդ դարերում մասամբ ծածկվել են։
Նաև որպես Սուրբ ամենափրկիչ եկեղեցի անունով հայտնի այս կառույցն օգոստոսին որպես մզկիթ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, իսկ այս տարվա հոկտեմբերի 30-ին այն իր դռները կբացի մահմեդական աղոթողների առաջ։
Եկեղեցիները մզկիթների վերածելու Էրդողանի այս քաղաքականությունը Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլունն ավելի վաղ «խորհրդանշական բռնություն», քաղաքական ամբարտավանությամբ, մշակութային անապահովությամբ, կրոնական անհանդուրժողականությամբ թելադրված քայլ էր որակել։
Հաղորդվում է, որ թուրքական լրատվամիջոցները և կառավարության ներկայացուցիչները վերափոխված կառույցով շրջայց կատարելու հրավեր են ստացել․ նրանց ներկայացվել են որմնանկարները ծածկած ավտոմատացված էկրաններ։ 











