Կանադացի նկարիչն արվեստի 3D գործեր է ստեղծում ավազի օգնությամբ (լուսանկար, տեսանյութ)

00:43 • 09.12.20

Կանադական Տորոնտո քաղաքում գործող արվեստի ստուդիայում մասնագիտացել են 2D և 3D աշխատանքներ ստեղծելու գործում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, յուրահատկությունը դրանց պատրաստման տեխնիկան է: Այստեղ մասնագետները մեծ վարպետությամբ տարբեր պատկերներ են ստանում՝ ճիշտ համադրելով ավազի շերտերն ու գույները թափանցիկ տարաներում:

Ստուդիան 2018 թվականին հիմնադրել է նկարիչ Ջեյմս Սանը: Այս ընթացքում նրան հաջողվել է կատարելագործել իր տեխնիկան և հետևորդների առավել մեծ լսարան հավաքել:

Ավազե արվեստի գործերում պատկերվում են ամենատարբեր կերպարներ՝ դիմանկարներից և կենդանիների պատկերներից մինչև պատկերանշաններ և շնորհավորական ուղերձներ:

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от FallingInSand (@fallinginsand)

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от FallingInSand (@fallinginsand)