Քաղաքացիական անհնազանդություն Երևանում. մետրոպոլիտենիտենի աշխատանքը կաթվածահար էր արվել

09:29 • 11.12.20

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է, որ այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Ավելի ուշ Երևանի մետրոպոլիտենը տարածեց հայտարարություն առ այն, որ մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել է: