Բեռլինի միջազգային կինոփառատոնը մասամբ առցանց կանցկացվի համավարակի տարածման պատճառով
Բեռլինի ամենամյա միջազային կինոփառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենում փետրվարի վերջին, համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում՝ առցանց և կենդանի: 2021-ի մարտին առցանց ձևաչափով տեղի կունենա փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին ֆիլմերի բաց ցուցադրություններ կլինեն հանրության լայն շրջանակի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել փառատոնի պաշտոնական կայքէջում:
Մրցութային ֆիլմերի ընտրության ընթացիկ գործընթացը շարունակվելու է: Ծրագիրը հրապարակվելու է փետրվարին և մարտին ներկայացվելու է առցանց եվրոպական կինոշուկայում:
Միջազգային ժյուրին դիտելու է կինոնկարները Բեռլինում և ընտրելու է մրցանակակիրներին: Ընտրված ֆիլմերն ամռանը ներկայացվելու են հանրությանը:










