Ինչ ակնկալել «Օսկար 2021» մրցանակաբաշխությունից. BBC-ի անդրադարձը
Անգլիական BBC լրատվական գործակալությունն անդրադարձել է 2021 թվականին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության շուրջ հնարավոր զարգացումներին:
Հիմնական հարցը վերաբերվում է «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության իրականացման ձևաչափին և պայմաններին:
Կինեմատոգրաֆիայի, արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան, որը ներկայացնում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, ուսումնասիրում է միջոցառումը Լոս Անջելեսում 2021 թվականի ապրիլի 25-ին՝ նորմայից երկու ամիս ուշ անցկացնելու հավանականությունը:
Չնայած վերջին տարիներին մրցանակաբաշխությանը հետևող հեռուստադիտողների թիվը նվազել է, այնուամենայնիվ, դա մոլորակի ամենաքննարկվող ժամանցային իրադարձությունն է:
2014 թվականին «Թվիթեր»-ի հրապարակած վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ տարվա արարողության վերաբերյալ թվիթները դիտվել են 3.3 միլիարդ անգամ ամբողջ աշխարհում: Այն ներառում էր օսկարակիր հաղորդավար Էլեն Դեջեներեսի հայտնի սելֆին՝ բազմաթիվ աստղերի մասնակությամբ. լուսանկարը դարձել է «Թվիթեր»-ի պատմության մեջ ամենաշատ վերահրապարակված նկարը:










