Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը Մոսկվայում ստորագրել են ԼՂ զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարություն (տեսանյութ)

18:58 • 11.01.21

19:19

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային  Ղարաբաղի զարգացման վերաբերյալ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները եղել են բացառիկ կարևոր և արդյունավետ:

19։09

«Մենք, իհարկե, պատրաստ ենք կառուցողական աշխատանք տանելու այդ ուղղությամբ (անվտանգության առավել հուսալի երաշխիքների՝ խմբ.), սակայն, ինչպես ասել եմ, ցավոք սրտի մեկ հանդիպման ընթացքում անհնար է լուծել բոլոր հարցերը: Հուսով եմ, որ առաջ կգնանք և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կարևորագույն հարցերը ներկա պահին հումանիտար հարցերն են, ռազմագերիների փոխանակման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի մեր համատեղ հայտարարության 8-րդ կետով»,- ասել է Փաշինյանը հանդիպման ավարտին:

18։58

Մոսկվայում ավարտվել է եռակողմ` Փաշինյան֊Պուտին֊Ալիև եռակողմ հանդիպումը։Արցախի շուրջ քննարկման մանրասմասները` ճեպազրույցում։

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը Մոսկվայում ստորագրել են ԼՂ զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարություն (տեսանյութ)