ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 24 միլիոնը. РИА Новости
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների դեպքերի ընդհանուր թիվը երկուշաբթի գերազանցել է 24 միլիոնը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Նշվում է, որ Երևանի ժամանակով 23:56-ի դրությամբ՝ Միացյալ Նահանգներում վարակումների թիվը կազմում է 24 018 793, մահացել է 398 307 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակման փաստը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020-ի մարտի 11-ին հայտարարել էր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:










