Բայդենը եւ Հարիսը հունվարի 19-ին ելույթ կունենան կորոնավիրուսի զոհերի հիշատակման արարողությանը

09:48 • 19.01.21

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը և ապագա փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 19-ին կմասնակցեն կորոնավիրուսի պատճառով մահացած ամերիկացիների հիշատակի արարողությանը: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ երկրի 19-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնին նվրված հուշահամալիրի կողքին գտնվող լճի մոտ: Հուշարձանը գտնվում Է Վաշինգտոնի կենտրոնական ճեմուղում, որը սկսվում Է Կապիտոլիումից: Իշխանությունները որուշում են ընդունել հասարակայնության համար փակել փողոցը՝ հունվարի 20-ին Բայդենի պաշտոնակալության ժամանակ անվտանգության նորմաների ապահովման համար:

ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 24 միլիոն դեպք, մահացել Է 398,9 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ աշխարհում զբաղեցնում Է առաջին տեղը: