ԱԺ-ն առաջին  ընթերցմամբ ընդունեց զենքի մասին օրենքը. նախատեսվում է ՊԵԿ-ին մարտական զենք տրամադրել

10:38 • 19.01.21

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվել է ձայների 84 կողմ, 0 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: