Մոսկվայում չարտոնված ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է Նավալնիի կինը (լուսանկար)
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում չարտոնված ցույցերին մասնակցելու համար ձերբակավել է նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, գրում է ria.ru-ն։
«Ներողություն եմ խնդրում վատ որակի համար։ Ոստիկանական մեքենայում վատ լուսավորություն է»,- գրել է նա իր Instagram-ում՝ կից տեղադրելով իր լուսանկարը։
Նշվում է նաև, որ Մոսկվայի Պուշկինյան հրապարակում չարտոնված ցույցի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով մի քանի մարդ է տուժել։
Ըստ հաղորդման՝ նրանք դուրս են բերվել ամբոխից, իսկ վնասվածքների բնույթը դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուշկինի հրապարակում ոստիկանության աշխատակիցները սկսել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձերբակալությունները։ Ձերբակալվածների թվի մասին հստակ տվյալներ դեռևս չկան։
Նշենք, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում:
Ավելի վաղ Նավալնիի շտաբները կոչ էին արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն օրերս ձերբակալված քաղաքական գործչի:











