Շոտլանդիայում անջատողական տրամադրությունների ֆոնին Բորիս Ջոնսոնը կմեկնի Էդինբուրգ

11:26 • 28.01.21

Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը Շոտլանդիա այցի նախաշեմին, որի ընթացքում կփորձի դիմակայել Շոտլանդիայում անկախության հերթական հանրաքվեի աճող աջակցությանը, հայտարարել է, որ COVID-19 համավարակի փորձն ընդգծել է Միացյալ Թագավորության կազմում գտնվելու առավելությունները, գրում է Reuters գործակալությունը։

Իր այցի նախաշեմին Ջոնսոնն ասել է, որ Շոտլանդիան, որպես Միացյալ Թագավորության մաս, Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիություն է ստացել։

«Մենք միացանք վիրուսին հաղթելու համար։ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում փոխադարձ համագործակցությունն այս ամբողջ համաճարակի ընթացքում հենց այն է, ինչ ակնկալում է Շոտլանդիայի ժողովուրդը, և այն է, ինչի վրա աշխատում եմ»,- ասել է Ջոնսոնը։

Brexit-ի, համավարակի դեմ կառավարության պայքարի և Շոտլանդիայի ազգային կուսակցության՝ անկախության նոր հանրաքվեի բազմակի կոչերի պատճառով, Շոտլանդիայում վերջին հինգ տարիների ընթացքում մեծացել են անջատողական տրամադրությունները։

Եթե Շոտլանդիան քվեարկի անկախության օգտին, դա կնշանակի, որ Մեծ Բրիտանիան կկորցնի իր տարածքի մոտ մեկ երրորդը և բնակչության գրեթե տասներորդ մասը։

Ջոնսոնը, որը պետք է համաձայնի նոր հանրաքվեի արդյունքներին, հայտարարել է, որ 2014 թվականին անկախանալու հանրաքվեի մերժումից հետո նոր քվեարկության անհրաժեշտություն չկա: