IKEA-ն ԱՄՆ-ում հազարավոր հեկտար տարածությամբ անտառներ է գնել, որպեսզի կանխի ծառահատումները
IKEA շվեդական կոնգլոմերատի մայր ընկերությունը՝ IngkaGroup-ը, ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում գնել է 4500 հա տարածությամբ անտառ՝ տեղի էկոհամակարգը պաշտպանելու համար: Այս մասին գրում Fast Company-ն, նշելով՝ նման կերպ հոլդինգը նախատեսում է կանխել նահանգում իրականացվող ծառահատումները:
«Ալթամահա գետի ավազանում գտնվող անտառը, որտեղ ապրում են հազվադեպ հանդիպող գոֆեր կրիաները, այժմ պատկանում է IKEA-ի մայր ընկերությանը», - ասված է հայտարարության մեջ:
Մեկնաբանելով ընկերության էկո-դիրքորոշումը՝ խոսնակն ասել է, որ ներկայում արդեն իսկ «աննշան» քանակությամբ փայտ է օգտագործվում IKEA-ի արտադրանքներում:
«Լավ կառավարվող անտառները տալիս են շոշափելի օգուտներ, ներառյալ մաքուր ջուր և կենսամիջավայր վայրի բնության համար, և մեղմացնում են կլիմայի փոփոխության ազդեցությունը», - այս առնչությամբ ասել է «Բնության պահպանման ֆոնդ»-ի նախագահ և գործադիր տնօրեն Լարի Սելցերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ընկերությունը ևս մեկ ուշագրավ քայլ էր կատարել: Այն մանկական լոգարանի խաղալիքներից ստեղծել էր հեռակառավարվող նավ, որը նախատեսված էր ջրամբարները պլաստիկե աղբից մաքրելու համար:
Նշենք՝ IKEA-ն նախագծում և վաճառում է պատրաստի կահույք, խոհանոցային տեխնիկա և տնային պարագաներ:










