Թրամփի աջակիցների՝ Կապիտոլիումի գրոհից հետո ավելի քան 30 հազար ամերիկացի լքել է Հանրապետական կուսակցությունը

12:15 • 28.01.21

Ավելի քան 30 հազար ամերիկացիներ դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից, հայտնում է The Hill լրատվական կայքը:

Նշվում է, որ ավելի քան 30 հազար ընտրողներ, ովքեր գրանցված են եղել Հանրապետական կուսակցությունում, ըստ ընտրողների գրանցման և կուսակցական պատկանելության փոփոխության վերաբերյալ տվյալների՝  հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից:

Հիշեցնենք, որ Թրամփի կողմնակիցները Կապիտոլիում էին ներխուժել հունվարի 6-ին, երբ կոնգրեսականները հավաքվել էին հաստատելու Ջո Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում: Տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել էր 6 մարդ: Ներկայացուցիչների պալատն սկսել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ապշտոնանկության գործընթացը՝  նրան մեղադրելով անկարգությունները հրահրելու համար: