Բրազիլացի տղամարդը TikTok-ում հրապարակված տեսանյութի պատճառով սպանել է կնոջն ու ինքնասպան եղել իրենց 6-ամյա դստեր աչքի առաջ
Բրազիլուհի Էլիան Ֆերեյրա Սիոլինը, որը տեսանյութեր և լուսանկարներ էր հրապարակում TikTok իր առօրյայից, սպանվել է ամուսնու կողմից իր հրապարակումներից մեկի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, սպանությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Սիոլինի 41-ամյա ամուսինը՝ Ալեխանդրո Անտոնիո Ագիլերա Կանտալուպին, կնոջ ուղղությամբ 14 կրակոց է արձակել, այնուհետև ինքնասպան է եղել:
Նշվում է, որ այդ ամենը տեղի է ունեցել նրանց վեցամյա դստեր աչքի առաջ՝ ընտանեկան պիկնիկի ժամանակ: 35-ամյա կնոջ և նրա ամուսնու մարմինները հայտնաբերվել են գյուղական տան բակում:
Ամուսնական զույգի ընկերները նշում են, որ վերջիններս հաճախակի էին վիճում, երբեմն նաև հանրային վայրերում:
35-ամյա բրազիլուհին, որը 60 000 հետևորդ ուներ սոցցանցում, ինտերնետային հարթակում պարբերաբար կիսվում էր կարճատև տեսանյութերով, որտեղ ներկայանում էր բաց հանդերձանքով:










