Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ակցիա արեցին Հանրապետության հրապարակում․ նրանք փորձեցին մուտք գործել Կառավարության շենք, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
17:39
Բերման ենթարկվեց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:
Ոստիկանները նշում են, որ քաղաքացիներն իրենց օրինական պահանջին չեն ենթարկվում, այդ պատճառով բերման են ենթարկվում: Նշենք, որ ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկում քաշքշելով եւ բռնի ուժ կիրառելով:
Հանրապետության հրապարակ են բերվում նոր ոստիկանական ուժեր:
17:30
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների և Կառավարության շենքը հսկող ոստիկանական խմբերի մասնակցությամբ միջադեպ գրանցվեց: Քաղաքացիները փորձում էին մոտենալ Կառավարության շենքին, սակայն ոստիկանական ուժերը դա թույլ չտվեցին, սկսվեց քաշքշուկ:
15:00
Քաղաքացիները Հանրապետության հրապարակում են՝ «վերջ դնելու ազգակործան, ազգադավ, hայրենի հողերը թշնամուն հանձնած իշխանության գործունեությանը»:
«Մեր ներկայությամբ մենք կհաստատենք, որ ի հեճուկս դավաճան իշխանավորների, մեր բանակը չի պարտվել, չի մահացել, կանգուն է և պատրաստ պաշտպանելու երկիրն ու ժողովրդին արտաքին և ներքին թշնամիներից: Սպասում ենք բոլոր գիտակից, արժանապատիվ քաղաքացիներին հայահավաքին` իրենց պատիվը վերականգնելու գործին մասնակից լինելու»,- նշում են նրանք։













