Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ Է արել ավելացնել պաշտպանության ծախսերը

11:41 • 28.01.21

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում Ռազմական կոմիտեի նիստում դաշինքի մասնակից երկրներին կոչ Է արել ավելացնել պաշտպանության ծախսերը, ներդրումներ կատարել արդի հնարավորությունների բնագավառում եւ բարձրացնել զինված ուժերի պատրաստականությունը համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարի համար, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, ահաբեկչությունը եւ Չինաստանի վերելքը:

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է կազմակերպության կայքում, տեղեկացանում Է «Արմենպրես»-ը:

Ստոլտենբերգն ընդգծել Է, որք դաշինքը պետք Է պատրաստ լինի հաղթահարելու ցանկացած սպառնալիք, որը ծագում Է ավելի անկանխատեսելի եւ մրցակցային աշխարհի պայմաններում:

«Մեր ժողովրդավարությանը, մեր արժեքներին եւ կանոնների վրա հիմնված աշխարհակարգին մարտահրավեր Է նետված: Ուստի մենք պետք Է պատրաստվեք ցանկացած սպառնալիքների, որոնք կարող Է բրել ապագան»,- հայտարարել Է նա: