«Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից եկող ներգաղթյալների նույնականացման կանոնները». Միշուստին
Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից եկած ներգաղթյալների նույնականացման կանոնները: Այս մասին ՌԴ կառավարության նիստի ժամանակ ասել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կբարելավվի միգրանտների նույնականացման համակարգը, մուտքի համար այցագիր չի պահանջվում: Յուրաքանչյուր ոք, որը նախատեսում է 3 ամսից ավելի մնալ Ռուսաստանում, պետք է անցնի պարտադիր բժշկական զննում, այսօր սա անհրաժեշտ պայման է` հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման և այլ վտանգավոր վարակների հետ կապված իրավիճակը»,-ասել է ՌԴ վարչապետը:
Կառավարության ղեկավարը հստակեցրել է, որ անցյալ տարի ԵԱՏՄ-ի ավելի քան 2.5 միլիոն քաղաքացի է գտնվել Ռուսաստանում:
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Միշուստինը տեղեկացրել էր, որ հաջորդ տարի ԵԱՏՄ տարածքում գործարկվելու է միգրանտների աշխատանքի տեղակայման բջջային հավելված, Ռուսաստանի իշխանություններն ակնկալում են, որ այդպիսով կներգրավեն առավելագույն թվով ռուսախոս քաղաքացիների միության երկրներից՝ Ռուսաստանում աշխատելու համար:










