Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 19 138 նոր դեպք, մահացել է 575 մարդ
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 138 նոր դեպք: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին հղումով:
Նշվում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (2897 դեպք), Սանկտ Պետերբուրգում (2128 դեպք) և Մոսկվայի մարզում (939 դեպք):
Նախորդ օրվա ընթացքում ողջ երկրի տարածքում ապաքինվել է 26 775 հիվանդ, մահացել է 575-ը:
Հիշեցնենք՝ համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում գրանցվել է հիվանդացության 3 793 810 դեպք, ինչի հետևանքով մահացել է 71 651 մարդ, և ապաքինվել 3 229 258-ը:










