ԱՀԿ-ի թիմն Ուհանում սկսում է Covid-19-ի առնչությամբ փաստահավաք առաքելությունը

15:36 • 28.01.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում  սկսում է Covid-19-ի համավարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

Հետազոտողներին, որոնց  Չինաստան հասնելուց հետո պահանջվում էր 14 օր կարանտին անցնել, հինգշաբթի կեսօրին արդեն տեսել են իրենց հյուրանոցից դուրս գալիս և ավտոբուս նստելիս: Սակայն հայտնի չէ, թե ուր են նրանք գնացել: