Լույսեր, մառախուղ, հրավառություն և վիրակապով պարողներ․ այս տարի Super Bowl-ի շոուն անմոռանալի է դարձրել The Weeknd-ը (լուսանկարներ, տեսանյութ)
Այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի է դարձրել կանադացի երգիչ The Weeknd-ը (Աբել Մաքքոնեն Տեսֆայե)։
Ինչպես նշում է CBS-ը, The Weeknd-ն առաջին կանադացին է, որը հանդես է եկել Super Bowl շոուին․ փոփ աստղը կատարել է իր հիթերից մի քանիսը։
Ֆլորիդայում գտնվող «Ռեյմոնդ Ջեյմս» մարզադաշտում 30-ամյա երգիչը հայտնվել է կարմիր ու փայլփլուն կոստյումով։ Լույսերի, մառախուղի, հրավառության, վիրակապված պարողների և կենդանի կատարման շնորհիվ երգիչը կարողացել է երկրպագուներին անմոռանալի շոու պարգևել։
Նա կատարել է իր ամենահայտնի հիթերից Call Out My Name-ը, Starboy-ը, Can't Feel My Face-ը, Blinding Lights-ը և այլ երգեր։
The Weekend-ն ավելի վաղ խոստովանել էր, որ համավարակի ֆոնին անվտանգության նկատառումներից ելնելով՝ որպես բեմահարթակ են օգտագործել նաև ֆուտբոլի դաշտը։
«Կորոնավիրուսի պատճառով և մասնակիցների ու աշխատողների անվտանգության համար մենք մարզադաշտի ներսում բեմ էինք կառուցել»,- նշել է երգիչը։


![Protocols in place: As for protecting players, performers, attendees, and staff, from contracting the coronavirus, a source stressed to Page Six that 'the amount of COVID-19 policy and safety protocols that have been set up [at the stadium] is unbelievable'](https://i.dailymail.co.uk/1s/2021/02/08/03/39007336-9235111-Protocols_in_place_As_for_protecting_players_performers_attendee-a-262_1612756176933.jpg)












