ԱՄԷ-ում 2022-ին երեք համաշխարհային կրոնների տաճար կբացվի

03:17 • 09.02.21

Արաբական Միացյալ Էմիրություններում 2022-ին նախատեսում են երեք աբրահամյան կրոնների տաճար բացել, որը կկրի «Աբրահամի ընտանիքի տուն» անունը:  

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄԷ դեսպան Մուհամմեդ Ահմեդ ալ-Ջաբերը մարդկային եղբայրության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

«2022-ին Աբու Դաբիում նախատեսվում է երեք համաշխարհային կրոնների՝ իսլամի, քրիստոնեության և հուդայականության տաճար բացել՝ «Աբրահամի ընտանիքի տունը» անվանումով», - ասել է դեսպանը:

Վերջինս հավելել է, որ տաճարը կդառնա ուսուցման, երկկոսության և երկրպագության վայր՝ ուղղված բոլոր դավանանքների և համոզմունքների մարդկանց միջև փոխըմբռնման ամրապնդմանը:

ԱՄԷ-ում 2022-ին երեք համաշխարհային կրոնների տաճար կբացվի