Թուրքիայում ավելի քան 2000-ամյա գանձեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

17:50 • 10.02.21

Թուրքիայում հնագետները հայտնաբերել են մետաղադրամների պահոց, որն ավելի քան 2 հազար տարվա պատմություն ունի, հայտնում է Korrespondent -ը: Չնայած մետաղադրամները մոտ 2100 տարեկան են, սակայն դրանց վրա փորագրված տեքստն ու պատկերները հստակ երևում են:

Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող արևմտյան Քութահյա նահանգի Հին Հունական Այզանոի քաղաքում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 651 արծաթե մետաղադրամ, որոնք սափորով թաղված են եղել առվակի մեջ: 

Թուրքիայի Պամուկքալեի համալսարանի հնագետ Էլիֆ Օզերը ենթադրում է, որ մետաղադրամներով լի սափորը թաղվել է բարձրաստիճան զինվորականի կողմից: Գտածոն ուղարկվել է Անկարայի Անատոլիական քաղաքակրթությունների թանգարան, որտեղ էլ հայտնաբերված գանձերը ցուցադրվելու են:

Թուրքիայում ավելի քան 2000-ամյա գանձեր են հայտնաբերվել (լուսանկարներ)