69,4 մլն դոլար. Christie's-ն աճուրդում ռեկորդային գնով վաճառել է աշխարհի ամենաթանկ թվային ստեղծագործությունը (լուսանկարներ)

17:53 • 12.03.21

Christie's աճուրդի տունը հայտարարել է, որ Beeple անունով հայտնի ամերիկացի արտիստի թվային ստեղծագործությունը վաճառվել է ռեկորդային 69,4 մլն դոլարով, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ այն վաճառվել է ավելի թանկ, քան շատ հայտնի արվեստագետների կտավներ։

«Ամեն օր. առաջին 5000 օրերը» կոչվող կտավը վաճառվել է առցանց աճուրդում, ինչի արդյունքում Beeple-ը հայտնվել է ամենաթանկ արվեստի գործերն ունեցող նկարիչների եռյակում։

Ստեղծագործությունը բաղկացած է 5000 առանձին թվային լուսանկարներից, որոնք արտիստը միացրել է 2007 թվականի մայիսից ի վեր՝ ամեն օր։

Ինչպես նշում է պարբերականը, առատաձեռն գնորդի անունը չի բացահայտվում։

Christie's auctions 'first digital-only artwork' for $70m | Art and design  | The GuardianBeeple collage smashes digital art record with $69.3m sale | Financial Times

69,4 մլն դոլար. Christie's-ն աճուրդում ռեկորդային գնով վաճառել է աշխարհի ամենաթանկ թվային ստեղծագործությունը (լուսանկարներ)