Ամենօրյա ռեժիմով արձանագրվող միջադեպերը խոսում է այն մասին, որ Սյունիքում անվտանգության լուրջ խնդիրներ ունենք. Գորիսի համայնքապետի տեղակալ (տեսանյութ)
Առավոտյան տեղեկատվություն ստացանք, որ Գորիս համայքնում, մեկ տասնյակից ավել քաղաքացիներ բերման են ենթարկվել, համանքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը երեք ժամ օրենսդրությամբ սահմանված կարգով մնացել է ձերբակալված և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեինք․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը:
Ավելի ուշ Հովսեփյանի պաշտպանը տեղեկացրել է, որ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, այն պատճառով, որ Հովսեփյանը մարմնական վնասվածքներ է ստացել ոստիկանության վարչությունում.
«Ըստ էության՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եղել է հրահանգ, որի պատճառով գործողություններ են անցկացվել և ստացել է մարմնական վնասվածքներ: Լուսանկարներ կան, որոնք ուղարկվել են ՄԻՊ գրասենյակ»,-ասաց նա:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ապահովել Սյունիքի անվտանգությունը, Յոլյանը պատասխանեց.«Ընդամենը երեկ սահմանում կրակոցներ են եղել, չեմ կարծում, որ կգտնվի մի այնպիսի մարդ, որ կարող է վստահեցնել, որ Սյունիքում անվտանգ է, որովհետև ամենօրյա ռեժիմով արձանագրվող միջադեպերը Սյունիքի մարզում խոսում են այն մասին, որ Սյունիքում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, իսկ այդ խնդիրներին լուծում չի տրվում և մենք դա տեսնում ենք մեր ամենօրյա աշխատանքում»:
Անդրադառնալով Մեղրիի միջանցքի հնարավոր ստեղծմանը, Յոլյանը նշեց, որ մեծամասնությունը դեմ է, որովհետև բոլորս լավ հասկանում են, թե դա տնտեսական ինչ խնդիրներ կարող է առաջացնել և բիզնես շուկան հնարավոր չի լինի կառավարել. «Հարցին, թե որևէ տեղեկություն ունե՞ք դիրքերի, սահմանազատումների հետ կապված, Գորիսի համայնքապետի տեղակալն ասաց. «Մենք տեղեկություն իմանում ենք մամուլից, որևէ փաստաթղթի, պայմանավորվածության մասին, ներքին խոսակցությունների մասին տեղեկություն չունենք: Օրինակ՝ Գորիս –Կապան ճանապարհահատվածի մասին՝ 21 կմ մասին, խոսվում է նաև ինչ -որ փաստաթղթի գոյության մասին, բայց գիտենք այնքանով, ինչքանով հրապարակվում է ՝ավելին չգիտենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։










