Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել. Էդգար Ջանոյան

21:11 • 22.04.21

Դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների մեջ բախում է տեղի ունեցել:

Դատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Այս պահի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարվել 14 քաղաքացի»,- ասաց Ջանոյանը: