Ռուսական «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ է ճանաչվել կորոնավիրուսի բոլոր հիմնամանրէների դեմ
«Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր հիմնամանրէների դեմ: Այդ մասին հայտարարել է «Վեկտոր» կենտրոնի գիտամեթոդական աշխատանքի և միջազգային համագործակցության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նա հիշեցրել է, որ «այժմ կարևոր հարց է առաջանում, թե փոփոխվող հիմնամանրէները որքանով են պատվաստանյութի կազմի փոփոխություն պահանջելու, հրատապ նշանակություն ունի արդյոք պատվաստանյութը:
«Վեկտոր»-ում հավելել են, որ Ռուսաստանը շուտով կստանա հնդկական հիմնամանրէի նմուշը և դրա լիակատար ուսումնասիրման համար կպահանջվի երկու ամիս: ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ապրիլի 27-ին հայտնել է այն մասին, որ կորոնավիրուսի նոր հիմնամանրէներ են հայտնաբերվել Ռուսաստանի 54 տարածաշրջաններում:










