Չինաստանն արձակել է տիեզերակայանի գլխավոր մոդուլը (տեսանյութ)
Չինաստանը հաջողությամբ գործարկել է «Չանչժեն» 5B ծանր հրթիռակիրը, որը ուղեծիր է ուղարկել ազգային տիեզերակայանի բազային մոդուլը: Այն հեռարձակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից, գրում է korrespondent.net կայքը:
Արձակումն իրականացվել է տեղական ժամանակով առավոտյան 11:23-ին` հարավային Հայնան նահանգի «Վենչան» արձակման կայանից: Մոտ 8 րոպե (490 վայրկյան) տևողությամբ թռիչքից հետո մոդուլը մտել է նախատեսված ուղեծիր:
Կայանի հիմնական մոդուլը, որը ստացել է «Տյանգուն» (Երկնային պալատ) անվանումը, ունի 16,6 մետր երկարություն, իսկ առավելագույն տրամագիծը 4,2 մետր է: Ներկայումս այն Չինաստանում կառուցված ամենամեծ տիեզերական ապարատն է:
Մոդուլը բաղկացած է գործիքների խցիկից, կենդանի մոդուլից և հարակցման կայանից: Բնակելի մոդուլը ներառում է խոհանոց և զուգարան, համակարգիչներ, հրամանատարական կետի հետ կապի համալիրներ, ինչպես նաև այլ սարքավորումներ: Այն կարող է օգտագործվել որպես ինքնավար բնակելի ապարատ և լաբորատորիա: Տյանխեն հագեցած է նաև խցով, որի շնորհիվ անձնակազմի անդամները կարող են դուրս գալ բաց տիեզերք:










