Գիտնականները հայտնաբերել են հղի կնոջ «միակ հայտնի» մումիան  

23:48 • 29.04.21

 Լեհ գիտնականների թիմը հայտնաբերել է հղի եգիպտուհու միակ զմռսված մումիան, որը հայտնի է գիտությանը:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, հայտնագործությունն իրականացրել են Վարշավայի մումիաների ուսումնասիրությանը նվիրված հատուկ նախագծի մասնակիցները: Նախագիծն իր աշխատանքը սկսել է 2015 թվականին: Նախագծի շրջանակում մասնագետները տեխնոլոգիաների կիրառմամբ ուսումնասիրում են Վարշավայի Ազգային թանգարանում պահվող գտածոները:

Նախկինում ենթադրվում էր, որ վերոնշյալ մումիան պատկանել է քահանայի, սակայն սկանավորման արդյունքում պարզվել է, որ այն իրականում կին է եղել` հղիության ուշ փուլում:

Փորձագետների կարծիքով` կինը բարձր կարգավիճակ է ունեցել և մումիացվել է 20-30 տարեկանում:  Ըստ մասնագետների` նա մահացել է մ.թ.ա. առաջին դարում:

Գիտնականները հայտնաբերել են հղի կնոջ «միակ հայտնի» մումիան