Ամերիկյան «Crew Dragon» տիեզերանավն անջատվել է Միջազգային տիեզերակայանից և ուղղություն վերցրել դեպի Երկիր. ուղիղ

05:51 • 02.05.21

«Crew Dragon» տիեզերանավը «Crew-1» ծրագրի անձնակազմի հետ անջատվել է Միջազգային տիեզերակայանից և ուղղություն վերցրել դեպի Երկիր, հաղորդում է NASA-ն:

Տիեզերանավի անձնակազմում են ամերիկացի տիեզերագնացներ Մայքլ Հոփքինսը, Վիկտոր Գլովերովը, Շենն Ուոքերը և ճապոնացի Սոիտի Նոգուտին:

Սպասվում է, որ «Crew Dragon»-ը ջրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսի՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափամերձ հատվածում մոտ 6 ժամից: 

2011 թվականից ի վեր առաջին անգամ «Crew Dragon»-ի շնորհիվ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները դեպի Միջազգային տիեզերակայան թռիչք կատարեցին ամերիկյան տիեզերանավով և ոչ թե ռուսական «Սոյուզ»-ով:

Ուղիղ հեռարձակումը՝ ստորև:

Ամերիկյան «Crew Dragon» տիեզերանավն անջատվել է Միջազգային տիեզերակայանից և ուղղություն վերցրել դեպի Երկիր. ուղիղ