Աբու Դաբիում Ferrari-ի արտասովոր մոդել են նկատել (լուսանկար)  

20:30 • 04.05.21

 

Համացանցում հրապարակվել է արտասովոր Ferrari մոդելի լուսանկարը, որն արվել է Աբու Դաբիում: Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ըստ որոշ տեղեկությունների՝ խոսքը F125tde անվանումն ստացած կուպեի մասին է, որը կառուցվել է ոչ թե Մարանելոյում, այլ Carrozzeria Touring Superleggera թյունինգային ընկերության կողմից:

Աղբյուրի տվյալներով՝ Աբու Դաբիում հայտնված սուպերքարն իրենից ներկայացնում է Ferrari F12tdf մոդելի վերափոխված տարբերակն է և կոչվում է F125tde (Tour de España): Կուպեն իր «դոնորից» տարբերվում է պանորամային ապակեպատ տանիքով նոր թափքով, որը միաձուլվել է մեքենայի հետնամասի հետ: Մեքենայի դիզայնի հեղինակը թյունինգային ընկերությունն է:

Մեքենայի տեխնիկական հատկությունները հայտնի չեն: Սովորական Ferrari F12tdf մոդելը համալրված է 6.3 լիտր ծավալային V12 ատմոսֆերային շարժիչով, որը 780 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամն իտալական սուպերքարը զարգացնում է 2.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժամ:

 

Աբու Դաբիում Ferrari-ի արտասովոր մոդել են նկատել (լուսանկար)