Օդի աղտոտվածությունը կարող է վատ ազդեցություն ունենալ տարեց տղամարդկանց հիշողության և ուղեղի աշխատանքի վրա․ հետազոտություն

17:05 • 04.05.21

Օդի աղտոտվածությունը կարող է վատ ազդեցություն ունենալ տարեց տղամարդկանց հիշողության և մտածելու ունակության վրա, ասված է ուսումնասիրությունում, որտեղ նշվում է՝ նույնիսկ քիչ աղտոտվածությունը կարող է վնասակար լինել տղամարդկանց ուղեղի աշխատանքի համար, գրում է The Guardian-ը։

ԱՄՆ-ի և Չինաստանի հետազոտողների՝ 1000 տղամարդկանց մասնակցությամբ փորձի արդյունքում պարզվել է, որ օդի աղտոտվածության պայմաններում 1 ամիս անց նրանց ճանաչողական ունակությունները զգալիորեն նվազել են, ընդ որում օդի աղտոտվածության ցուցանիշը չի գերազանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված թունավոր օդի անվտանգության շեմը։

Հետազոտությանը մասնակցած տղամարդանց միջին տարիքը եղել է 69-ը:

Ինչպես նշում է պարբերականը, սա ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցների և արդյունաբերության հետևանքով առաջացած օդի աղտոտվածությունը վնասակար է ոչ միայն սրտի և թոքերի, այլև ուղեղի նուրբ նյարդային հյուսվածքների համար։

 

Օդի աղտոտվածությունը կարող է վատ ազդեցություն ունենալ տարեց տղամարդկանց հիշողության և ուղեղի աշխատանքի վրա․ հետազոտություն