Ճապոնիայում տեսախցիկները չափազանց պայծառ ընկնող աստղ են ֆիքսել (տեսանյութ)

09:52 • 04.05.21

Ճապոնիայի հարավ-արևմուտքում նկատվել է չափազանց պայծառ ընկնող աստղ, որը հայտնի է նաև բոլիդ անունով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սոցիալական ցանցերի ճապոնացի օգտատերը մի շարք լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է «հսկայական շողարձակող գունդը»: Բացի այդ, անկումը ֆիքսել են նաև տեղական NHK հեռուստաընկերության տեսախցիկները, որոնք տեղադրված են Ֆուկուոկա և Նագասակի պրեֆեկտուրաներում:

Նշվում է՝ երկնային օբյեկտի անկումն արձանագրվել է երկուշաբթի, տեղական ժամանակով 20:00-ին:

Նման պայծառությամբ ընկնող աստղ Ճապոնիայում վերջին անգամ նկատել են անցյալ տարվա նոյեմբերի վերջին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Ճապոնիայում տեսախցիկները չափազանց պայծառ ընկնող աստղ են ֆիքսել (տեսանյութ)