«Երկրին բախվել է երկնաքար, որը հնարավոր չի եղել ոչնչացնել նույնիսկ միջուկային զենքով». գիտնականները ՆԱՍԱ-ի վարժանքի ժամանակ չեն կարողացել վնասազերժել տիեզերքից եկող «սպառնալիքը»

15:22 • 04.05.21

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Եվրոպայի տիեզերական գործակալությունների փորձագետների խումբը մասնակցել է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) գլխավորած մեկշաբաթյա վարժանքին, որի ընթացքում նրանք պետք է փորձեին կանխել Երկիր մոլորակին սպառնացող աղետը, գրում է Daily Mail-ը:

Վարժանքի համար նախատեսված հիպոթետիկ սցենարի համաձայն՝ երկնաքարը մոտենալիս է եղել Երկրին և, ըստ ներկայացված տվյալների, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, այն 6 ամսվա ընթացքում ընկնելու էր մոլորակի վրա: Ցավոք, ՆԱՍԱ-ի մշակած այլընտրանքային իրականության մեջ փորձագետները չեն կարողացել կանխել սպասվող աղետը, և երկնաքարն ընկել է Արևելյան Եվրոպայի վրա:

Մասնագետներին հանձնարարված առաջադրանքի պայմանների համաձայն, երկնաքարը գտնվել է Երկրից 56 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Երկնային օբյեկտը նույնիսկ անուն է ունեցել՝ 2021PDC: Դրա չափը տատանվել է 35 մետրից մինչև 0,8 կիլոմետրի սահմանում:

ՆԱՍԱ-ի սցենարի համաձայն, երկնաքարն առաջին անգամ «հայտնաբերվել է» ապրիլի 19-ին, և, ըստ հաշվարկների, պետք է բախվեր Երկրին վեց ամսից, այսինքն՝ 2021-ի հոկտեմբերին:

Մասնակիցները պետք է օգտագործեին իրենց ողջ գիտելիքներն աղետը կանխելու համար: Վարժանքի ընթացքում մասնակիցները դիտարկել են տարբեր տարբերակներ, այդ թվում՝ տիեզերանավի գործարկումը, որը կարող է փորձել ոչնչացնել երկնաքարը կամ հեռացնել այն Երկրից:

Այնուամենայնիվ, պարզվել է՝ վեց ամիսը բավարար չէ: Եթե իրական կյանքում մարդկությունը կանգնած լիներ 2021PDC-ի վտանգի առջև, ապա ներկայիս հնարավորություններով այն վնասազերծել հնարավոր չէր լինի:

Մասնագետները նույնիսկ քննարկել են միջուկային զենքի օգտագործման տարբերակը, սակայն այն ևս արդյունավետ չի եղել: Ըստ մասնագետների՝ երկնաքարի նման չափերի դեպքում ոչ մի երաշխիք չի եղել, որ նման զենքը կարող է գոնե խոռոչ բացել երկնային օբյեկտի ներսում:

Այսպիսով, մասնագետներին մնացել է միայն մեկ տարբերակի՝ հավանական աղետի գոտուց մարդկանց շուտ տարհանմանը:

Այլընտրանքային իրականության մեջ տիեզերական օբյեկտը բախվել է Երկրին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին: 99 տոկոս հավանականությամբ բախումն աղետ է առաջացրել Գերմանիայի, Չեխիայի և Ավստրիայի սահմանի մոտ: Ավելին, պայթյունի հետևանքով արտադրվել է նույն քանակությամբ էներգիա, որքան կարտադրվեր միջուկային ռումբ պայթեցնելու դեպքում:

Լավ նորությունն այն է, որ, ըստ գիտնականների վերջին տվյալների, ներկայում ոչ մի երկնաքար Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Այնուամենայնիվ, հայտնի է՝ երկնաքարերի երկու երրորդը, որոնք կարող են բավականին լուրջ վնաս պատճառել մեր մոլորակին, շարունակում են մնալ չբացահայտված: Ահա թե ինչու է ՆԱՍԱ-ն փորձում պատրաստվել նման իրավիճակի:

It took scientists three months to determined the asteroid had a 100% probability of its expected impact region, which fell within Germany, the Czech Republic, Austria, Slovenia, and Croatia.Pictured is  map showing potential impact sites of 2021 PDC, which scientists created to spur interdisciplinary conversations about planetary defense. It took the 184 days to determine the impact region and probability of the asteroid making impact with our planetThe final day of the hypothetical asteroid impact exercise, Day 4, fast forwarded to October 14 - just six days before impact. The failure of the exercise lies with our inability to send a spacecraft to the asteroid months before impactThe joint NASA-FEMA exercises included representatives of several other federal agencies, including the Departments of Defense and State. Pictured are scientists conducted simulations as if it were a real world emergency

«Երկրին բախվել է երկնաքար, որը հնարավոր չի եղել ոչնչացնել նույնիսկ միջուկային զենքով». գիտնականները ՆԱՍԱ-ի վարժանքի ժամանակ չեն կարողացել վնասազերժել տիեզերքից եկող «սպառնալիքը»