Ավստրալիայում 25 սանտիմետրանոց հսկայական ցեց է հայտնաբերվել (լուսանկար)

15:06 • 05.05.21

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում արտասովոր մեծության ցեց են հայտնաբերել: Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, անտառամերձ դպրոցներից մեկում հայտնաբերված հսկայական միջատի թևերի բացվածքը հասնում է 25 սմ-ի:

Նշվում է, որ հայտնաբերված միջատը նաև ամենածանրն է: Միջատին գտել են դպրոցում նոր դասասենյաներ կառուցելիս:

Հսկայական անտառային ցեցերը, սովորաբար, տարածված են Քուինսլենդում և Նոր Հարավային Ուելսում: Էգ առանձնյակը կարող է ունենալ մինչև 30 գրամ քաշ, իսկ թևերի բացվածքը կարող է հասնել 25 սմ-ի: Արուները էգերի կես չափն են լինում:  

Այս միջատները բավականին կարճ կյանք ունեն, ապրում են մի քանի օր և սատկում զուգավորումից և ձվադրումից հետո:

 

Ավստրալիայում 25 սանտիմետրանոց հսկայական ցեց է հայտնաբերվել (լուսանկար)